64791 դիտում
21:39 28-08-2023
Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. Լուսակն բնակավայրի ղեկավարը չսպասելով ջրասուզակներին արհեստական ջրամբարից, ճոպանի միջոցով, դուրս բերեց տղամարդու դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին խոշորացված համայնքի Լուսակնի վարչական տարածքում գտնվող ինտենսիվ այգու տարածքում ստեղծված արհեստական ջրամբարի ափին քաղաքացու հագուստներ են հայտնաբերվել և կան կասկածներ, որ հնարավոր է քաղաքացին ջրահեղձ է եղել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Սևակ Վաֆրադյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Ղարիբ Հովսեփյանը և ոստիկանության Թալինի բաժնի պետ Արմեն Հարությունյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, վաշտի հրամանտար Արմեն Տիգրանյանի և դասակի հրամանատարի պաշտոնակատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են հագուստներ, կոշիկ և բջջային հեռախոս:
Ահազանգով դեպքի վայր պետք է ժամանեին ՀՀ ՆԳՆ ՓԾ Սևանի ջրասուզակները, սակայն վարչական շրջանի ղեկավար Արտյոմ Չիչակյանն իր մի քանի համագյուղացիների հետ որոնողական աշխատանքներ կատարեց և ջրամբարում հայտնաբերեց դին:
Վարչական շրջանի ղեկավարը քաղաքացինների, փրկարարների, ոստիկանների ու պարեկների հետ դին դուրս բերեցին ափ:
Այս պահին սպասում են, որպեսզի ժամանի Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի խումբը:
Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Թալինի ոստիկանները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Գոռ Ե.-ն էր: Դին քաղաքացիներն ու փրկարարները պատգարակով մոտեցրել են դիատարին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 114+
114+