211652_close_icon
views-count18163 դիտում article-date 16:45 07-04-2014

Փրկարարները հատուկ ճոպանի միջոցով Սյունիքի մարզում ձորից դուրս են բերել վթարի հետևանքով մահացած ՌԴ-ում բիզնեսով զբաղվող քաղաքացու դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Սիսիանի բաժին, որ Սիսիան-Դարբաս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով վարորդը մահացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սիսիանի ոստիկանապետ Բեգլարյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ քննիչ Նարեկ Ստեփանյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Օպերատիվ քննչական խումբը նշված ճանապարհի մոտ 200 մետր դեպի ձորն ընկած հատվածում հայտնաբերել է Դարբաս գյուղի բնակիչ, 35-ամյա Կարեն Ստեփանյանի վարած Վազ 2121 մակնիշի 75 PO 777 համարանիշի ավտոմեքենան: Իսկ ավտոմեքենայից մոտ 30 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է նրա դին: Մահացածի մարմինը ձորից դուրս բերելու համար ոստիկաններին օգնության է հասել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ փրկարարական-ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հատուկ ճոպանների միջոցով նախ ոստիկաններին ու քննիչին են դուրս բերել ձորից, այնուհետ՝ վարորդի դին: Փաստի առթիվ քննիչ Ն. Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Ռուսաստանի Դաշնությունում զբաղվում էր բիզնեսով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր