211652_close_icon
views-count856 դիտում article-date 14:30 29-08-2023

ՀՀ ԱԽ քարտուղարը Հնդկաստանի վարչապետի խորհրդականի հետ քննարկել է տիեզերական արդյունաբերության ոլորտում հնարավոր համատեղ ծրագրերի իրականացումը

Օգոստոսի 29-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հնդկաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Հնդկաստանի վարչապետի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ:
 
ԱԽ քարտուղարը շնորհավորել է «Չանդրայաան 3» առաքելության` Lուսնի վրա կատարած բարեհաջող վայրէջքի առիթով: Վերոնշյալի շրջանակներում քննարկվել է տիեզերական արդյունաբերության ոլորտում հնարավոր համատեղ ծրագրերի իրականացումը:
 
Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային զարգացումներին առնչվող հարցեր, ինչի շրջանակներում Ա.Գրիգորյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը և կարևորել դրա հաղթահարման համար միջազգային համայնքի ներգրավվածությունը:
 
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են հայ-հնդկական երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը և քննարկել մի շարք ոլորտներում հարաբերությունները զարգացնելու հեռանկարները:

Նմանատիպ նյութեր