211652_close_icon
views-count1276 դիտում article-date 20:47 30-08-2023

ՄԻՊ աշխատակիցները չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացված ահազանգերի և հասցեագրված բողոքների հիման վրա Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր՝ օգոստոսի 30-ին, չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը, պահման պայմանները և այլն:

ՄԻՊ ներկայացուցիչները քննարկումներ են ունեցել նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։

Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։

Նմանատիպ նյութեր