211652_close_icon
views-count22477 դիտում article-date 22:57 31-08-2023

Արտակարգ դեպք Վայոց ձորի մարզում. արջը Եղեգիս գյուղի անտառում հարձակվել է այծերին արածեցնող 29-ամյա տղամարդու վրա. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ օգոստոսի 31-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ հագուստները պատառոտված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը: 

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Վայոց ձորի մարզի բնակիչ 29-ամյա Լևոն Ղազարյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Եղեգիս գյուղի անտառտնտեսության տարածքից:

Գ. Շամշյանի տեղեկություններով Լ. Ղազարյանը Եղեգիս գյուղի անտառտնտեսության տարածքում այծերին արածեցնելուց է եղել, երբ արջը հարձակվել է այծերի վրա և նա փորձել է արջից այծերին փրկել, սակայն արջը, որը հավանաբար քոթոթ է եղել, պատառոտել է նրա շորերը, ապա նա մի կերպ փրկվել է ու տեղափոխվել հիվանդանոց: 

«Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 

Նմանատիպ նյութեր