211652_close_icon
views-count13795 դիտում article-date 22:47 01-09-2023

Մեծ շուքով նշվեց Բազում գյուղի 160-ամյակը. վարչական ղեկավարի ջանքերով գյուղում բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Լոռիում նախօրեին մեծ շուքով նշվեց Փամբակ խոշորացված համայնքի Բազում բնակավայրի 160-ամյակը: Վարչական ղեկավար Արթուր Ծատուրյանի նախաձեռնությամբ ու ջանքերով օրն իսկական տոնի էր վերածվել: Տոնակատարության սկիզբը դրվեց Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագով, այնուհետ արդեն վարչական ղեկավարը, Փամբակ խոշորացված համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը,  գյուղի շենացման գործում աջակցություն ցուցաբերած բարերարներն ու Բազումի բնակիչները հարգանքի տուրք մատուցեցին ու ծաղիկներ խոնարհեցին Արցախյան երկու պատերազմներում անմահացած հերոսների հուշահամալիրին:

Բազումի 160-ամյակին առթիվ բարերար Կամո Եղիազարյանի կողմից տեղադրվեց խաչքար: Միջոցառման ընթացքում, գյուղի 160 տարվա պատմության մեջ առաջին անգամ  մի շարք անձանց շնորհվեցին Բազումի պատվավոր քաղաքացու կոչումներ: 

Տոնական միջոցառումը շարունակվեց ողջ երեկո, որն ավարտվեց տոնական հրավառությամբ:
 
Բազում համայնքում՝ շնորհիվ վարչական ղեկավար Արթուր Ծատուրյանի, բազմաթիվ նախաձեռնություններ ու ծրագրեր են իրականացվում: Գյուղացիներն ասում են՝ խոշորացման ամենամեծ օգուտը թերեւս նման վարչական ղեկավար ունենալն է, ում շնորհիվ գյուղում ոչ միայն բազմաթիվ նախաձեռնություններ են կյանքի կոչվել, այլ նաեւ մարզամշակութային կյանքն է նոր թափ ստացել, ու սա ի շնորհիվ վարչական ղեկավարի նախաձեռնող ու գործունյա տեսակի:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+

Նմանատիպ նյութեր