211652_close_icon
views-count1768 դիտում article-date 18:13 29-11-2023

Երևանի թիվ 116 դպրոցի դահլիճում մեծ շուքով նշվեց արցախյան ազատամարտի քաջարի մարտիկ, ԱՐԾԻՎ 24 գումարտակի հրամանատար Սամվել Հովսեփյանի շարունակվող երկնային կյանքի 65-ամյակը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․

«Այսօր Երևանի թիվ 116 դպրոցի դահլիճում մեծ շուքով և հանդիսավորությամբ նշվեց արցախյան ազատամարտի քաջարի մարտիկ, ԱՐԾԻՎ 24 գումարտակի հրամանատար, ՀՀ մարտական խաչ l - ին աստիճանի ասպետ, գնդապետ Սամվել Հովսեփյանի ( Ադմիրալ Սամոյի) շարունակվող երկնային կյանքի՝ 65 ամյակը։
 
Մեկ տարի  առաջ  դպրոցը անվանակոչվել էր հրամանատարի անունով և առիթ կար կրկին հիշելու նրա անցած մարտական ուղին և փառաբանելու նրա բարի հիշատակը։

 Միջոցառմանը մասնակցում էին Հովսեփյանի ընտանիքի անդամները, մարտական ընկերները, դպրոցի մանկավարժներն ու սաները։

 ԵԿՄ վարչության լրատվական բաժինը հարուստ կադրերով փաստավավերագրական ֆիլմ էր պատրաստել նվիրված հերոսի հիշատակին, որն էլ արժանացավ ներկաների ակնդրությանը։

 Դպրոցի տնօրենը ըստ արժանվույն գնահատելով հրամանատարի  անցած ճանապարհը, հավաստեց, որ նրա օրինակով դեռ շատ սերունդներ կդաստիարակվեն և շնորհակալության խոսք հղեց Հովսեփյան ընտանիքին,   դպրոցին  մշտադալար թփեր ու  տնկիներ նվիրաբերելու համար։

 Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը մարտական ընկերոջ մասին  խոսելիս նշեց. ֊Անչափ դժվար է ապրել առանց նրանց ներկայության, բայց նրանցից յուրաքանչյուրն ուներ մի վեհ նպատակ՝ ծառայել հայրենիքին, ամուր պահել երկրի սահմանները։ Այսօր մեզանից յուրքանչյուրը մեր աշխատավայրում ամեն ինչ պետք է անենք, որ իրենք իրենց լավ զգան։ Մենք իրենց պարտք ենք և մեր պարտքը  պիտի կատարենք։Փառք ու  պատիվ մեր հերոս ընկերներին։Երկնային ծնունդդ շնորհավոր, Ադմիրալ։

 Միջոցառումից հետո  մարդկանց հոսքը ձգվեց դեպի Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու անմահներին»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր