211652_close_icon
views-count29165 դիտում article-date 22:02 03-09-2023

Գիշերը ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ. սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այդ օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմից վերահսկվող «Աղքյանդ» կոչվող տարածքից «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ կրակոցներ են արձակվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եղել է 3 կրակոց, որից 2-ը դիպչել են օդանավակայանի ժամանման սրահի և կարգավարի սենյակի արտաքին պատերին,  ներթափանցել ներս և վնասել գույքը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Վարդան Մկրտչյանի և ոստիկանության Կապանի բաժնի պետ Արա Դավթյանի գլխավորությամբ: 

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Գրիգորյանի գլխավորությամբ:

Բարեբախտաբար, կրակոցների արդյունքում տուժածներ չկան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր