211652_close_icon
views-count1390 դիտում article-date 23:13 04-09-2023

Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հունգարիայի ԱԳԱ նախարարի հետ․ նաև քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Tert.am-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 4-ին Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է այս երկրի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ։

Ջեյհուն Բայրամովի և նախարար Պյոտր Սիժարտոյի հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ երկու կողմերի պատվիրակությունների մասնակցությամբ, կայացել է ադրբեջանա-հունգարական ռազմավարական երկխոսության առաջին հանդիպումը։

Բայրամովը, ի թիվս այնլի, մյուս կողմին մանրամասն տեղեկացրել է «հետհակամարտային շրջանում տարածաշրջանային ներկա իրավիճակի և իրողությունների, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման, տարածաշրջանում տրանսպորտի և հաղորդակցության բացման մասին, ինչպես նաև սահմանների սահմանազատմանն ուղղված ջանքերի մասին» (չակերտները - Tert.am)։

Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի տարածքներում «Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ վերակառուցման վերաբերյալ» (չակերտները - Tert.am

Այնուհետեւ երկու նախարարները ստորագրել են ադրբեջանա-հունգարական ռազմավարական երկխոսության առաջին հանդիպման արձանագրությունը։

Նմանատիպ նյութեր