51909 դիտում
15:38 06-09-2023
Խոշոր հրդեհ Երևանում․ հրշեջների ու պարեկների օպերատիվ աշխատանքի արդյունքում Հրազդանի կիրճում փրկվեցին մեծ թվով ծառեր, հակառակ դեպքում մի ամբողջ տարածք վերածվելու էր մոխրակույտի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 2 ժամից ավելի ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ և 13-րդ հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարները 2 մարտական հաշվարկով և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Հրազդանի կիրճում պայքարում են կրակի դեմ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակն ու ծուխը տեսանելի է մի քանի հարյուր մետրից։
Հրշեջ-փրկարարները շատ դեպքում վտանգելով իրենց կյանքը՝ մի կերպ են կարողանում մոտենալ կրակի օջախներին և մարում այն, որպեսզի այն չտարածվի։
Այս պահին հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը, սակայն բավականին անանցանելի հատվածներում նրանք ձեռքով և հատուկ միջոցով են հանգցնում կրակը։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակը 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի, պարեկ Ավետիք Դալլաքյանի և կրտսեր պարեկ Սամվել Հակոբյանի գլխավորությամբ, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։
Այս պահին հրշեջները իրականացնում են հետախուզական աշխատանքներ կրակի օջախներ հայտնաբերելու և այն մարելու ուղղությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե հրշեջներն ու պարեկները օպերատիվ չգործեին, կրակը տարածվելու էր ավելի մեծ զանգվածով և հարևությամբ գտնվող մեծ թվով ծառեր վերածվելու էին մոխրակույտի։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, այս պահին ճշտվում է։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+