14171 դիտում
22:53 24-07-2024
Հրդեհ՝ Աբովյան քաղաքում հայտնի «Դարանի սար» կոչվող հատվածում․ հրշեջների, Աբովյանի քաղաքապետարանի և հրդեհի հարևանությամբ բնակվող հայր ու որդու շնորհիվ կրակի ճիրաններից փրկվեցին մեծ թվով ծառեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի դիմացի «Դարանի սար» կոչվող հատվածում․ այրվում է խոտածածկ տարածք։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Աբովյանի թիվ 45 և Երևանի փրկարարական վարչության թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են 3-րդ փողոցում բնակվող հայր ու որդի, և հենց նրանց շնորհիվ է, որ կրակի տարածումը որոշ հատվածներում կախվել է, ապա ժամանած հրշեջները և Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի հանձնարարականով ժամանած քաղաքապետարանի աշխատակիցները մարել են կրակը։
Այրվել են մի քանի չոր ծառերի կոճղեր և խոտածածկ տարածք։ Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Տեղում ծառայություն են կատարել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյնաի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+