1105 դիտում
21:00 06-09-2023
Բլինքենն Ալիևին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կրկնել է Լաչինի միջանցքը բացելու ԱՄՆ կոչը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտը:
«Սեպտեմբերի 1-ին պետքարտուղարը խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հայտնելով Միացյալ Նահանգների անհանգստությունը՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ: Նա կրկնել է մեր կոչը՝ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և ուղևորափոխադրումների համար՝ միաժամանակ գիտակցելով Ադրբեջանից լրացուցիչ երթուղիների կարևորությունը»,-ասված է հայտարարությունում:
Պետքարտուղար Բլինքենը ընդգծել է նաև երկխոսության և փոխզիջման անհրաժեշտությունն ու կողմերի միջև վստահության ձևավորման կարևորությունը։ Բլինքենը խոստացել է ԱՄՆ շարունակական աջակցությունը խաղաղության գործընթացին։

Նմանատիպ նյութեր
911 դիտում
20:49 23-01-2023
Բլինքենն Ալիևին կոչ է արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը
964 դիտում
11:03 15-02-2023
Կանադայի Համայնքների պալատի հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»