211652_close_icon
views-count101800 դիտում article-date 12:15 07-09-2023

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում․ Mitsubishi-ն մի քանի մետր գլորվելով՝ հայտնվել է անտառում, բախվելով ծառերին․ մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու պարեկները, կա վիրավոր․ ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ М6 միջպետական ճանապարհից դեպի Մոտկորի շրջան գնացող ճանապարհի 15-րդ կմ հատվածում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի մետր գլորվելով՝ հայտնվել է անտառում, բախվելով ծառերին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Լոռու թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Գորունյանը։

Տեղում ուժեղացված ծառայության են անցել ՊԾ Լոռու գումարտակի դասակի հրամանատար Մնացական Բոյաջյանը և պարեկներ Գարիկ Մարտիրոսյանն ու Գոռ Հովհաննիսյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Ալավերդի» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վթարի վայրից բժիշկները 1 հոգու նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Ալավերդի» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարներն ու պարեկները Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի միջից, օգտագործելով հատուկ տեխնիկա, դուրս են բերել մահացածի մարմինը։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Արման Գալստյանի, վարչության պետի տեղակալ Դավիթ Ղազախեցյանի և Թումանյանի քննչական վարչության պետի գլխավորությամբ։

Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում։

Լուսանկարերը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 131+
131+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր