211652_close_icon
views-count147347 դիտում article-date 19:41 08-03-2020

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. ՈւԱԶ-ը մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել է անտառում. մահացածին և 3 վիրավորներին դուրս են բերել Ալավերդու փրկարարներն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ . ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում ՈւԱԶ-31512 մակնիշի 06 LՏ 282 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Ալավերդի-Սանահին ավտոճանապարհի «Արտաժան» հանդամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի մետր գլխիվայր շրջվելով, հայտնվել անտառում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մամնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն: Վիրավորներին անտառից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ալավերդու թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու քաղաքացիները: Օպերատիվ են գործել նաև Ալավերդու հիվանդանոցի բժիշկները: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Վթարի մասինհ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքասանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ: Տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչները: Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը Վասիլի Մամաջանյանն է, իսկ վիրավորներն են՝ Արամ Սահակյանը, ով՝ ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկանության նախկին սպա է, Արմեն Ղազարյանն ու Գալյա Ղազարյանը: Իսկ ավտոմեքենան հաշվառված է Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի բնակիչ, 47-ամյա Արման Ղազարյանի անվամբ: *** [b]20:30. քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հիվանդանոցում մահացավ Գալյա Ղազարյանը[/b] Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր