211652_close_icon
views-count64339 դիտում article-date 12:42 08-09-2023

Ողբերգական դեպք Երևանում․ Դալմայի այգիներում՝ առվակի մոտ, հայտնաբերվել է տղամարդու դի․ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի հարևանությամբ գտնվող Դալմայի այգիներում՝ առվակի մեջ, տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռազմիկ Բարսեղյանն ու Վարազդատ Գևորգյանը։

Դին առվակից դուրս բերելու համար ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ ջոկատի հրամանատար Անդրանիկ Գևորգյանի գլխավորությամբ։

Փրկարարները դին առվակից դուրս են բերել և մոտ 500 մետր ոտքով մոտեցրել դիատարին։

Տեղում աշխատել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և ավագ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Դատաբժիշկ Անդրանիկ Մարգարյանի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+

Նմանատիպ նյութեր