211652_close_icon
views-count823 դիտում article-date 11:57 08-09-2023

Փաշինյանը ծանոթացել է Շենգավիթ վարչական շրջանում մարզադպրոցների կառուցման աշխատանքներին

Այսօր Երևանում շրջայցի ընթացքում ծանոթանում ենք իրականացվող ծրագրերի ընթացքին: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Առաջին կանգառը Շենգավիթ վարչական շրջանում էր, որտեղ ընթացքի մեջ են հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքները:
 
Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2024 թ․։ Կառուցվում է 2 մասնաշենք, ինչպես նաև հեծանվաուղի։
 
Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 62 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից»,- գրել է վարչապետը և կից տեսանյութ հրապարակել:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր