211652_close_icon
views-count1168 դիտում article-date 16:13 10-09-2023

Սեպտեմբերի 11-ից նշվելու է Բարեկենդան Սուրբ խաչի պահոց տոնը

Հայ Առաքելական եկեղեցին սեպտեբերի 11-ից նշելու է Բարեկենդան Սուրբ խաչի պահոց տոնը։ Բարեկենդանը պահքին նախորդող կիրակին է, որը նվիրված է տաղավար տոներից մեկին՝ Խաչվերացին և տևում է երկուշաբթիից մինչև շաբաթ։ Այս մասին հայտնում է Qahana.am-ը:

Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն. ուրախության, խրախճանքի օր, որին շաբաթապահք է հաջորդում:

 Այս տարի Խաչվերացը  նշվելու է սեպտեմբերի 17-ին։  Խաչվերացը հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:

Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:

Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

Նմանատիպ նյութեր