211652_close_icon
views-count772 դիտում article-date 17:41 12-09-2023

Պուտինի հայտարարությունը Սերժ Սարգսյանի մասին չէ, նա բազմիցս հայտարարել է, որ մենք փոխզիջման կողմնակից ենք․ Շարմազանով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի  հայտարարությունն ակնհայտորեն չի կարող վերաբերել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և նրա ղեկավարած տարիներին, որովհետև ակնհայտ է՝ Կազանյան փաստաթուղթը մերժվել է Ադրբեջանի կողմից։

Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Ըստ նրա՝ Պուտինն այսօրվա հայտարարությամբ շեշտեց շատ կարևոր մեկ հանգամանքը, որ կեղծ է Նիկոլ Փաշինյանի այն թեզն, իբրև, 1991 թվականին Հայաստանն Ալմաթիի հռչակագրով  Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, սուտ է։

«Եթե Հայաստանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, ապա ինչպե՞ս է ՌԴ-ն բանակցային փաթեթում առաջարկում, որ Քարվաճառն ու Լաչինը մնան հայկական վերահսկողության տակ։ Պուտինը փաստացի նշեց, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը Նիկոլ Փաշինյանին ժառանգել է հայկական Արցախ՝ Քարվաճառով և Լաչինով։ Շուշիի հարց Սերժ Սարգսյանի ժամանակ չի բանակցվել, ավելին՝ Պուտինը շեշտեց, որ ոչ միայն Արցախն, այլև Քարվաճառի և Լաչինի շրջանը մնալու էին հայկական։ Սուտ է ՔՊ-ականների թեզերը, թե Արցախը նախկիններն են հանձնել »,- նկատեց նա։

ՀՀԿ ԳՄ անդամի կարծիքով՝ Պուտինը վերահաստատեց նաև Բորելի այն հայտարարությունը, որ նոր իշխանություններն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի են Արցախն առաջին անգամ ճանաչել է Ադրբեջանի կազմում։
«Ռուսաստանցի համանախագահ Պոպովն առաջարկում էր փաթեթ, որ Շուշին, Հադրութը, Ստեփանակերտ, Ասկերանն ու Մարտակերտը մնալու էին հայկական վերահսկողության տակ, Քարվաճառն ու Լաչինը՝ ևս։ Սրա դիմաց հայկական կողմը պատրաստ է զիջել 5 շրջանները։

Պուտինը ճիշտ է, որ 10-15 տարի դա առաջարկել են, բայց նա չի ասում, որ այդ տարիների իշխանություններն են դա մերժել»,-ընդգծեց քաղաքական գործիչը։

«Սերգեյ Լավրովը 2016 թվականի ապրիլին հստակ  հայտարարել է, որ Կազանյան փաստաթղթից հրաժարվել է Ադրբեջանը, հետևաբար, փոխզիջումային տարբերակներից և ռուսական  առաջարկների մերժման հասցեատերը չի կարող որևէ մեկի ցանկության դեպքում լինել Հայաստանի նախորդ իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որովհետև թե՛  Լավրովը, թե՛ Ալիևը նշել են, որ Ադրեջանն է հրաժարվել Կազանյան փաստաթղթից։ Փաշինյանը և նշել է, որ Ալիևն իրեն ասել է, որ ինքն է հրաժարվել Կազանյան փաստաթղթից»,- հիշեցրեց Շարմազանովը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր