7051 դիտում
22:23 20-04-2017
Մենք քաղաքակիրթ պայքարի կողմնակից ենք, ողջունում ենք 2 այլ քաղաքական դերակատարներին՝ և՛ «Ելք» դաշինքին, և՛ «Երկիր ծիրանի»-ին․ Շարմազանով
Այսօր՝ ապրիլի 20-ին, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստում քննարկվել և ամփոփվել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինչպես նաև խոսվել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության մեկնարկի մասին:
Այս մասին քիչ առաջ հայտարարեց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Վաղն արդեն պաշտոնական քարոզչության առաջին օրն է: Նախընտրական ծրագիրը՝ «Հանուն Երևանի» կարգախոսով է»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք քարոզարշավն սկսելու են աշխատանքային ժամից՝ 18: 00-ից հետո:
Ըստ նրա՝ իրենց կուսակցության ավագանու թեկնածուները Տարոն Մարգարյանի գլխավորությամբ կսկսեն քարոզչությունը Էրեբունու վարչական շրջանից և, բացառությամբ ապրիլի 24-ի, մնացած օրերին ակտիվ քարոզչություն կիրականացնեն:
«Տեղեկացնեմ, որ շուրջ 460 ենթաշտաբ կգործի: Մեր քարոզչական թիմը պատրաստ է: Մենք գնալու ենք «Հանուն Երևանի» կարգախոսով: Մենք չենք պատրաստվում որևէ մեկի հետ ոչ լեզվակռվի, ոչ էլ այլ քաղաքական պայքարի մեջ մտնել: Մենք քաղաքակիրթ պայքարի կողմնակից ենք, ողջունում ենք երկու այլ քաղաքական դերակատարներին՝ և՛ «Ելք» դաշինքին, և՛ «Երկիր ծիրանի»-ին, նրանց քաղաքական դերակատարությանը, հատկապես, որ վերջինի համար սա քաղաքական դեբյուտ է»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
15301 դիտում
22:48 15-04-2017
«Ելք»-ը կրկին առաջինն է քվեաթերթիկում, 2-րդը՝ «Երկիր Ծիրանի»-ն, 3-րդը՝ ՀՀԿ-ն․ ԿԸՀ
10188 դիտում
01:32 15-05-2017
Մշակվել են 402 տեղամասերի տվյալները. «Ելք»` 21,13 %, «Երկիր Ծիրանի»` 7,82 %, ՀՀԿ` 71,05 %
Այս բաժնից
430 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
982 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է
640 դիտում
18:29 20-12-2024
Մինչև փետրվարի 1-ը կպահպանվի տրանսպորտի համար նախատեսված 100 դրամանոց արժեքը