211652_close_icon
views-count922 դիտում article-date 17:58 12-09-2023

Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված վոկալ-դաշնամուրային դասական համերգի ամբողջ հասույթը կտրամադրվի Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում լույս աշխարհ եկած նորածիններին

Հոկտեմբերի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա վոկալ-դաշնամուրային դասական համերգ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին։

«Ադամ Բարրո և ընկերներ» խորագիրը կրող բարեգործական համերգը կլինի հայ դասական երգի աստղերի մասնակցությամբ։

Երեկոյի ընթացքում կհնչեն բացառապես մեծանուն կոմպոզիտորի ճանաչված և սիրված ստեղծագործությունները։ Ինչպես նաև առաջին անգամ երաժշտասեր հանրությունը կունկնդրի Խաչատրյանի հեղինակած հիմնը Արշակ Բանուչյանի և «Ձոն Հայրենիքիս» ստեծագործությունը՝ մարսելաբնակ հայ հեղինակ Կարեն Խուրշուդյանի խոսքերով։

Բարեգործական համերգի ամբողջ հասույթը տրամադրվելու է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում լույս աշխարհ եկած նորածիններին:

Նմանատիպ նյութեր