799 դիտում
19:30 12-09-2023
Դատարանը մերժել է Միկա Բադալյանի և Աշոտ Գևորգյանի գործով փաստաբանի բողոքները․ Sputnik Արմենիա
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է բլոգեր Միկա Բադալյանի և Sputnik Արմենիա ռադիոկայանի «Մենք» հաղորդաշարի հեղինակ Աշոտ Գևորգյանի ձերբակալության իրավաչափության հարցով բողոքները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Լիանա Գրիգորյանը։
Առերևույթ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով 2023թ. սեպտեմբերի 6-ին և 7-ին 7 անձ Սյունիքի մարզում ձերբակալվել և ներկայացվել էին վարույթն իրականացնող մարմնին: Նրանց թվում էին եղել Աշոտ Գևորգյանն ու ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը, որոնք վկայի կարգավիճակով ազատ էին արձակվել սեպտեմբերի 8-ին։
Աշոտ Գևորգյանի և Միկա Բադալյանի ձերբակալությունից հետո փաստաբանը բողոքարկել էր այդ որոշման իրավաչափությունը։
Բադալյանի և Գևորգյանի ձերբակալության հարցով դատական նիստերը դռնփակ են եղել։
Բանն այն է, որ նախաքննական մարմինը ձերբակալելու որոշումը հիմնավորել է այն հանգամանքով, որ ձերբակալությունը տեղի է ունեցել «հանցանք կատարելու պահին»։ Մինչդեռ փաստաբանը հիշեցնում է, որ ձերբակալման պահին իր պաշտպանյալները գտնվել են Գորիսի հյուրանոցում և զբաղված են եղել իրենց առօրյա աշխատանքային խնդիրներով։
«Այսօր դատական նիստը կայացավ, դատարանը 2 բողոքն էլ մերժեց, սակայն այս պահին դեռ ոչինչ չենք ստացել։ Դատարանը հրապարակեց միայն եզրափակիչ մասը։ Որոշումը ստանալուց հետո կքննարկենք պաշտպանյալներիս հետ, ինչից հետո կորոշենք` բողոքարկել, թե ոչ։ Նիստերը բավականին հանգիստ մթնոլորտում անցան»,- նշեց Գրիգորյանը։
Հարցին, արդյոք Միկա Բադալյանն ու Աշոտ Գևորգյանը մասնակցել են նիստերին, փաստաբանն ընդգծեց, որ նրանք ներկա չեն եղել։

Նմանատիպ նյութեր
1429 դիտում
21:50 07-09-2023
Հետևում ենք իրավիճակի զարգացմանը․ ՌԴ դեսպանությունը՝ Բադալյանի և Աշոտ Գևորգյանի ձերբակալության մասին
1653 դիտում
14:29 27-06-2022
Միկա Բադալյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի. պաշտպաններ
3022 դիտում
19:20 22-07-2022
Միկա Բադալյանի հետազոտությունը ավարտվեց. արձանագրված առողջական վիճակը վտանգավոր է․ Արսեն Բաբայան
Այս բաժնից
547 դիտում
16:14 19-10-2024
Հոկտեմբերի 19-ը ՀՀ ԶՈՒ Հրթիռահրետանային զորքերի օրն է
646 դիտում
16:00 19-10-2024
Շաբաթ օրվա մեկնարկը` չքնաղ Լոռիից. քայլ առ քայլ գնում ենք պայմանների բարելավման. Ավանեսյան