211652_close_icon
views-count907 դիտում article-date 20:54 12-09-2023

ԱՀ քաղաքացիները «Ղարաբաղը Ադրբեջան է» բովանդակությամբ «SMS» հաղորդագրություններ են ստացել

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ԱՀ քաղաքացիները «9009», «0044», «4452» կարճ հեռախոսահամարներից «Ղարաբաղը Ադրբեջան է» բովանդակությամբ «SMS» հաղորդագրություններ են ստացել։  Այս մասին հայտնում են ԱՀ Ազգային անվտանգության ծառայությունից։

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում նման հաղորդագրություններ ստանալու դեպքում չպատասխանել և խուճապի չմատնվել։

Կասկածելի բնույթի հաղորդագրություններ, զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմեք ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26:

Նմանատիպ նյութեր