36733 դիտում
23:47 12-09-2023
Երևանում 72-ամյա վարորդը «Zhong Tong» մակնիշի ավտոբուսով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոցներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Վարդան Բաղդասարյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սեպտեմբերի 10-ին «Էրեբունի» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններից ստացված ահազանգերի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոններից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 39-ամյա Արմինե Մ.-ն, իսկ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 17-ամյա Աշոտ Յ.-ն։
Պարզվել է, որ այդ օրը ժամը 21:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 72-ամյա Աշոտ Դ -ն իր վարած «Zhong Tong» մակնիշի մարդատար ավտոբուսով Էրեբունի և Ազատամարտիկներ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկեկ նշված անձանց, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Աշոտ Դ.-ն աշխատում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում որպես վարորդ, ավտոբուսն էլ հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։