65739 դիտում
11:54 01-11-2023
Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Toyota-ն և թիվ 48 երթուղին սպասարկող ZHONG TONG մակնիշի ավտոբուսը. 3 հոգի տեղափոխվել են հիավնադանոց, 6-ը՝ տեղում բուժօգնություն են ստացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում Անդրանիկի փողոցում բախվել են Toyota Camry մակնիշի ավտոմեքենան ու թիվ 48 երթուղին սպասարկող Երևանի քաղաքային քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, ZHONG TONG մակնիշի ավտոբուսը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 6 հոգի, ովքեր ավտոբուսի ուղևորներ են եղել, տեղում առաջին բուժօգնություն են ստացել շտապօգնության բժիշկների կողմից:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանոթյան պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Դավիթ Ղազարյանն ու Գոռ Պետրոսյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրասպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը իբրև թե եղել է Lexus մակնիշի ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, սակայն Lexus-ի վարորդը ոչ միայն չի հեռացել դեպքի վայրից, այլև հերքում է, որ ինքը վթարային իրավիճակ է ստեղծել:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։