42914 դիտում
10:21 13-09-2023
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում․ 41-ամյա վարորդը բենզատարով Ցողամարգ գյուղի «Ղոչի աղբյուր» տարածքում մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում․ դին փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 41-ամյա Զ․ Մաթևոսյանը իր վարած «ԳԱԶ» 5312 (բենզատար) մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 145 կմ հատվածում՝ Ցողամարգ գյուղի «Ղոչի աղբյուր» կոչվող տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Նրա դին դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզի թիվ 52 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 50 մետր հեռու։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Աշոցքի բաժնի հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության խմբի օպերլիազոր Նալբանդյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+