211652_close_icon
views-count931 դիտում article-date 17:27 15-09-2023

Արմավիրում կասեցվել է մսուր-մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Երևանի կենտրոնի տեսուչներն Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանրակապրտեզ ՀՈԱԿ-ում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, գրում է Tert.am-ը:

Մասնավորապես՝  

- արտադրական շինությունների պատերի և հատակի մակերևույթները չունեն հարթ մակերես, չեն պահվում նորոգ վիճակում, չի կանխարգելվում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումն ու խոնավության խտացումը,

- սննդի կառույցն ապահովված չի եղել ձեռքերի համար նախատեսված չորացման հիգիենիկ սարքերով:

Մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Նմանատիպ նյութեր