2599 դիտում
19:37 16-09-2023
«Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախումբը հանդես կգա «Անմահ հերոսներ» խորագիրը կրող համերգային ծրագրով․ երեկոն նվիրված է լինելու հայրենիքին իրենց կյանքը նվիրած քաջերին
«ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐ» խորագիրը կրող համերգային ծրագրով Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի գեղեցիկ դահլիճում սեպտեմբերի 30-ին հանդես կգա Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գեղարվեստական դաստիրակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախումբը, որը գործում է Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում, գեղարվեստական ղեկավար՝ Վարդուհի Խաչատրյան:
«ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐ» հուշ-համերգ երեկոն նվիրված է հայրենիքին իրենց կյանքը նվիրած քաջերին, հանձինս հրամանատար Յուրի Առուստամյանի, 44-օրյա պատերազմի հերոսներ Գևորգ Խաչատրյանի և Էրիկ Ղարիբյանի: Մեր երեք հերոսները ծնվել են սեպտեմբեր ամսին: Սեպտեմբերի 8-ին Էրիկ Ղարիբյանը բոլորեց իր 23 , սեպտեմբերի 14-ին Գևորգ Խաչատրյանը 22 , իսկ սեպտեմբերի 28-ին հրամանատար Յուրի Առուստամյանը բոլորեց իր 65-ամյակը: Էրիկը Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի սան է։
«Դեպի լույս» և «Կանչ» երգի անսամբլները միշտ եղել են զինվորի կողքին: Առանաձանահատուկ են այն համերգները, որոնք նվիրված են եղել Հայ զինվորին: Համերգային ծրագրերով հանդես են եկել Հայաստանի և Արցախի զորամասերում: Հայ զինվորի ժպիտը մեր բոլորի կյանքը լցնում է խանդավառությամբ: Ոչինչ չի մոռացվել, Ոչ ոք չի մոռացվել: Բոլոր հերոսներին հիշում ենք ամեն օր և պարտական ենք քանի ապրում ենք:
Ծրագրում ընդգրկված են Վարդուհի Խաչատրյանի երգերից և այլ հայրենասիրական երգեր: Կլինի նաև երգերի պրեմիերաներ՝ Հերոս Յուրիին նվիրված երգը՝ հեղինակ Շուշանիկ Մելիքբեկյան, որը գործիքավորել է Վարդուհի Խաչատրյանը, և «Հայոց քաջերին» երգը, որի հեղինակն է Վարդուհի Խաչատրյանը: «Երեկոյին նաև կլինեն անակնկալ ելույթներ,գեղեցիկ հուշ-երեկո ենք կազմակերկել, որպեսզի ըստ արժանվույն կարողանանք մեր հերոսներին մեծարել»,- անկեղծացավ երգչախմբերի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանը:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
865 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
760 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
676 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան