211652_close_icon
views-count2391 դիտում article-date 17:27 22-04-2022

«Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախումբը «Կանչ» կատարողական արվեստի մրցույթ-փառատոնին «երգեցողություն» անվանակարգում արժանացավ գլխավոր մրցանակի

ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախումբը, որը գործում է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում, ապրիլի 10-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում մասնակցեց «Կանչ» կատարողական արվեստի մրցույթ-փառատոնին և երգեցողություն անվանակարգում արժանացավ Գլխավոր մրցանակին՝ «Գրան պրի»:

«Դեպի լույս» երգչախմբի մեներգիչ Արամ Հովհաննիսյանը իր հոգեթով ձայնով, իր կատարումով այնպես հիացրեց հանդիսատեսին և ժյուրիի անդամներին, իսկ անդադար չդադարող ծափահարությունները և հանդիսատեսի հիացական վերաբերմունքը պարգևեց աննկարագրելի բերկրանք:

Երգչախմբերի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանը ասաց, որ այս տարի շատ են իրենց համերգային ծրագրերը՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, առաջիկայում «Դեպի լույս»  երգչախումբը կմասնակցի Էջմիածնի քաղաքապետի հովանու ներքո անցկացվող  «Փոքրիկ քայլ» մրցույթ-փառատոնին, ունենք նաև համերգներ զորամասերում, ծերանոցներում և այլուր:

Նմանատիպ նյութեր