78100 դիտում
23:00 16-09-2023
Արտառոց դեպք՝ Երևանում գործող «Ալադդին» մանկապարտեզում. տնօրենը, հավաքարարը բռնություն են գործադրում և վիրավորանքներ հասցնում 2 տարեկանը չլրացած երեխայի նկատմամբ
Օգոստոսի 2-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ավան վարչական շրջանի Իսահակյան 10 հասցեում գործող «Ալադդին» մանկապարտեզում բռնություն են գործադրել 2 տարեկանը չլրացած երեխայի նկատմամբ:
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, SHAMSHYAN.com զանգահարեց երախայի հայրը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, և ասաց.
«Սեպտեմբերի 14-ին պատահաբար նայեցինք պարտեզում տեղադրված տեսաձայնագրությունները, որի ժամանակ էլ տեղի է ունենում դեպքը: Երեխաս նստած է աթոռին, մոտ է գալիս տնօրենը, ասում` վեր ընկիր տեղդ, գոռում երեխայի վրա և դուրս գալիս սենյակից, այնուհետև հավաքարարը, վերցնում է անձեռոցիկը, խփում երեխայի ձեռքին, ով այդ պահին լաց է լինում, մաքրում է քիթը և սկսում վիրավորանքներ հասցնել՝ ասելով. «Ավելը կտամ քյալլիդ, լակոտ, սրան շան տեղ չդնեք, լացը կկտրի» և այլ նման վիրավորանքներ:
Մեր երեխան դեռ 2 տարեկան էլ չկա, չի խոսում և ծնողի համար ծանր հարված է, երբ տեսում է, որ հավաքարար կոչեցյալը, ում անունը Կարինե է, նման վիրավորանքներ է հասցնում անօգնական երեխային:
Այս ամենը տեսնելով` հաջորդ առավոտ գնացինք մանկապարտեզ և փորձեցինք բացատրություններ ստանալ: Մանկապարտեզի տնօրեն Աննան ասում էր. «Չոքեմ ձեր դեմը, ներողություն խնդրեմ, միայն մի բողոքեք»:
Երեկ արդեն ոստիկանությունում հաղորդում ներկայացրինք հանցագործության մասին և սպասում ենք հետագա քայլերին»:
Մեր խմբագրությունը պատրաստ է ներկայացնել նաև մյուս կողմի տեսակետը։
Քիչ առաջ SHAMSHYAN.com զանգահարեց ևս 1 ծնող ով պնդեց, որ մանկապարտեզում նման դեպք առաջին անգամ չէ, որ լինում է։ Իր երեխային նույնպես ծեծել են և իրենք դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Նաև նշեց, որ մանկապարտեզը գովազդում է երգչուհի Սիլվա Հակոբյանը ում երեխան նույնպես հաճախում է այնտեղ։
Նշենք նաև, որ մանկապարտեզը վճարովի է և ամսական վարձը 90 հազար դրամ է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
1902 դիտում
18:56 21-06-2015
Պորտուգալիանում 18 տարեկանը չլրացած անձանց կարգելվի որևէ տեսակի ալկոհոլի վաճառք. ներառյալ գինին և գարեջուրը
Այս բաժնից
2086 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)