1141 դիտում
16:27 17-09-2023
ՔՊ կուսակցության լիազոր ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը զրպարտել է «ՀայաՔվե» դիտորդական առաքելության որոշ անդամների․ Արսեն Բաբայան
Իրավապաշտան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՔՊ կուսակցության լիազոր ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը զրպարտել է «ՀայաՔվե» դիտորդական առաքելության որոշ անդամների, այդ թվում՝ անձամբ ինձ։
ՔՊ լիազոր ներկայացուցչի հրապարակային պնդմամբ՝ իբր ես ու մի քանի մեր դիտորդները ֆեյսբուքյան տարբեր հրապարակումներով խախտել ենք Ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածի 2–րդ մասը։
Նա մասնավորապես գրում է․
«Ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն․ «Դիտորդը, այցելուն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է լինել անկողմնակալ, չեզոք, հրապարակայնորեն որևէ կանխակալ դիրքորոշում չարտահայտել կամ նախապատվելի վերաբերմունք չդրսևորել իշխանության կամ ընդդիմության, թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ կապված որևէ հարցի նկատմամբ:»
Մեր կողմից արձանագրվել է, որ «Հայաքվե» դիտորդական առաքելության դիտորդներ (...) Արսեն Բաբայանը, (...) խախտել են Ընտրական օրենսգրքի վերոնշյալ պահանջը, ինչի վերաբերյալ ապացույցները ներկայացվում են ստորև։
Հարկ է նկատել, որ բոլոր գրառումները կատարվել են որպես դիտորդական առաքելություն գրանցվելուց հետո»։
Այսպես, լիազոր ներկայացուցիչը լինելով իրավաբան, օրենքի «կեղծ» մեկնաբանման միջոցով կատարել է մեր հասցեին զրպարտություն, որը դրսևորվել է հետևյալում․
Լիազոր ներկայացուցիչը Ընտրական օրենսգրքի 32–րդ հոդվածի 2-րդ մասի «իր իրավունքներն իրականացնելիս» պայմանը փոխակերպել է «դիտորդական առաքելություն գրանցվելուց հետո» պայմանով։
Մինչդեռ, Ընտրական օրենսգրքով սահմանված իրական պայմանը վերաբերվում է նույն օրենսգրքի 32-րդ հոդվածի 1–ին մասով դիտորդին վերապահված իրավունքներին, որոնց իրականացման ընթացքում է միայն, որ դիտորդներին արգելվում է որոշ գործողություններ կատարել։
Այդ իրավունքներն են՝
1) ներկա գտնվելու ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաև տեղամասային կենտրոնում և քվեարկության սենյակում.
2) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հետևելու քվեաթերթիկների և ինքնասոսնձվող դրոշմանիշերի տպագրման, փոխադրման, պահպանման և հաշվարկման գործընթացներին.
3) ծանոթանալու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին և ինքնուրույն կատարելու քաղվածքներ, ստանալու պատճեններ այն փաստաթղթերից, որոնք տեղադրված չեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում.
4) տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը ծանոթանալու տեղամասային ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին (բացառությամբ քվեարկության ընթացքում քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների), դատարանի համապատասխան վճիռներին, ընտրողին տրամադրած լիազոր մարմնի համապատասխան տեղեկանքին: Չմիջամտելով ընտրական հանձնաժողովի աշխատանքներին և չխաթարելով քվեարկության ընթացքը` ինքնուրույն կատարելու քաղվածքներ և նշումներ ընտրական փաստաթղթերից (բացառությամբ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների, քվեարկության կտրոնների): Քվեարկության ընթացքում քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակներից և քվեարկության կտրոններից քաղվածքներ և նշումներ կատարելն արգելվում է.
5) ազատ տեղաշարժվելու քվեարկության սենյակում` քվեաթերթիկների, քվեարկության ծրարների, ընտրողների ցուցակների, տեխնիկական սարքավորման ու քվեատուփի դիտարկման համար.
6) հրապարակայնորեն, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցներով հայտնելու կարծիք, անելու հայտարարություն` ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ.
7) օգտվելու սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներից:
ՔՊ լիազոր ներկայացուցչի կողմից հրապարակային ներկայացված «ապացույցներից» որևէ մեկի դեպքում ես չեմ իրականացրել վերոթվարկյալ իրավունքներիցս որևէ մեկը, ուստի՝ չէր կարող խախտվել ԸՕ 32–րդ հոդվածի 2–րդ մասը։
Իսկ ՔՊ լիազոր ներկայացուցիչը, եթե իսկապես համարում է, որ թույլ եմ տվել օրենքի խախտում, ապա իր լուսանկարում իրենց նախընտրական թիվը հրապարակելու անազնիվ նպատակով ֆեյսբուքյան գրառումներ անելու փոխարեն կարող է գրավոր ընթացակարգով դիմել ԿԸՀ–ին։
Հ․Գ․ Այս հրապարակումն անելու ընթացքում նույնպես չեմ իրականացնում դիտորդի իրավունքներից որևէ մեկը»։

Նմանատիպ նյութեր
1372 դիտում
13:35 17-09-2023
«Հայաքվե» դիտորդական առաքելության դիտորդները խախտում են անկողմնակալության պահանջը․ Սուրեն Գրիգորյան
2183 դիտում
11:25 03-05-2022
Ոստիկանությունն ապօրինաբար ձերբակալել է «Հայրենիք» կուսակցության շուրջ 30 անդամների. Արսեն Բաբայան
1022 դիտում
14:40 19-11-2022
Սահմանին ԵՄ դիտորդական առաքելության ծավալման ժամկետների երկարաձգման կարիք կա. Արսեն Թորոսյանի այցը Լիտվա
Այս բաժնից
433 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
988 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է
643 դիտում
18:29 20-12-2024
Մինչև փետրվարի 1-ը կպահպանվի տրանսպորտի համար նախատեսված 100 դրամանոց արժեքը