211652_close_icon
views-count1081 դիտում article-date 00:31 20-09-2023

ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ պահանջվելով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել բոլոր քաղաքացիական օբյեկտների, բնակավայրերի և բնակչության թիրախավորումը

Քիչ առաջ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան այսօր Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքներին սպառնացող անդառնալի կորուստը կանխելու նպատակով միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։ Այդ մասին հայտնում է Tert.am-ը։

Մասնավորապես, պահանջվել է պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել զինված ուժերի կողմից բոլոր քաղաքացիական օբյեկտների, բնակավայրերի և բնակչության թիրախավորումը։

Նմանատիպ նյութեր