211652_close_icon
views-count904 դիտում article-date 09:27 20-09-2023

Պետք է կանխարգելիչ հրատապ քայլեր ձեռնարկել․ Միրզոյանը հանդիպել է Բորելին

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Նա այդ մասին գրել է X սոցցանցում։

Շեշտվել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի մտադրությունները հակասում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերին և ակնհայտորեն ուղղված են ԼՂ-ի ժողովրդին իր հայրենիքից զրկելուն։
«Միջազգային գործընկերները, այդ թվում՝ ԵՄ-ն, պետք է կանխարգելիչ հրատապ քայլեր ձեռնարկեն»,- գրել է Միրզոյանը:

Նմանատիպ նյութեր