211652_close_icon

Եթե երեկ հանրահավաքների օրակարգը Արցախի փրկությունն էր, ապա այսօր մեկ օրակարգ կա՝ իշխանությանը հեռացնելը, իսկ այդ օրակարգը ժողովուրդը չի ընդունում. ես պահանջում եմ արտահերթ ընտրություն. Թարվերդյան

views-count1294 դիտում article-date 16:57 20-09-2023
Եթե երեկ հանրահավաքների օրակարգը Արցախի փրկությունն էր, այսօր մեկ օրակարգ կա՝ իշխանությանը հեռացնելը: Այս օրակարգը առանձնապես ժողովուրդը չի ընդունում:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է «Միացյալ Հայստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը:

«Ես ընդունում եմ, որ իշխանությունները իրենց ապաշնորհ արտաքին քաղաքականության խոստումները մեկը մյուսի հետևից կատարում են, այսինքն նրանք ասեցին, որ փակուղի են բերել դիվանագիտությունը, հիմա մնում է իրենց մյուս խոսոտւմը, որ երկու տարվա մեջ Հայաստանը կարող է իր պետականությունը կորցնել:
Այն, որ իշանությունները փակուղուց էլ այն կողմ են անցել և մենք կորցրեցինք մեր երկրորդ հայկական հանրապետությունը և դա ապաշնորհ քաղաքապանությոն շնորհիվ, դա փաստ է»,- ասել է նա:

Ըստ Թարվերդյանի՝ ժողովուրդը պետք է պահանջի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: 
«Ես վստահ եմ, որ այն օրակարգը, որով երկու տարի առաջ ՔՊ-ն եկավ իշխանության, ամբողջովին փոխվել է:
Իշխանությունը պետք է օրինական ճանապարհով փոփոխվի, իսկ դա արտահերթ ընտրություններն են»,-նշեց նա:

Թարվերդյանը հավելեց, որ բացառում է հների վերադարձը, պետք է լինեն նոր ուժեր: 

Նմանատիպ նյութեր