211652_close_icon
views-count1210 դիտում article-date 21:43 20-09-2023

«Ամեն օր զինվորականները, ոստիկանները, ԱԱԾ ծառայողները պետք է միանան մեր շարքերին, այստեղ լուծվում է մեր երկրի ապագայի հարցը». Չալաբյան. aravot.am

Aravot.am-ը գրում է․ Այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը իր ելույթում ասաց. «Երկու իրողություն կա, որոնք աշխատում են մեր դեմ, մեկը աշխարհաքաղաքական իրողությունն է: Այն կայանում է նրանում, որ տարածաշրջանի ավանդական անվտանգային համակարգը քանդվել է այն պահից սկսած, ինչ ՌԴ-ն խառնվել է ուկրաինական պատերազմի մեջ, նա սկսել է այս տարածաշրջանում նահանջ ապրել: Այն, ինչ երեկ տեղի ունեցավ Արցախում, Ռուսաստանի համար մեծագույն խայտառակություն էր, որովհետեւ ՌԴ-ն հանդիսանում էր Արցախի մեր ժողովրդի առնվազն երաշխավորներից մեկը, չկատարեց որպես երաշխավոր իր պարտականությունը, ձեռքերը լվաց Արցախից: Երկրորդ իրողությունը իշխանությունն է, որ ունեք Հայաստանում, այս իշխանությունը եկել էր՝ Արցախը հանձնելու եւ դա ամեն օր դառնում է ակնհայտ: Դուք այսօր լսել եք Նիկոլ Փաշինյանի ելույթը, ես ամոթով էի լսում, դա իմ երկրի ղեկավարի ելույթը չէր: Իմ երկրի ղեկավարը կարեկցանքի նույնիսկ խոսք չգտավ Արցախի մեր եղբայրների եւ քույրերի համար, նա ընդամենը փորձեց բացատրել, որ ՀՀ զինված ուժեր այնտեղ չկան: Շատ ավելի լավ կլիներ, որ ներկա լինեին ու պաշտպանեին»:

Չալաբյանի խոսքով՝ այսօր Արցախում խնդիր է դրված Ադրբեջանի դեմ կռված բոլոր հայորդիներին ձերբակալելու, վաղը այդ հարցը այստեղ է էլ է գալու. «Սպառվել է մեր միամտության ժամանակը, թշնամին արդեն հասել է մեր դուռը, վաղը դուռը բացելու է ու մտնելու է ներս: Ոչ մի զսպող բան չկա, բացի ձեզնից»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր