36545 դիտում
11:41 21-09-2023
Դանակահարություն Երևանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում փրկել են դանակահարված կնոջ կյանքը․ պարեկները հայտնաբերել են դեպքի վայրը, ոստիկաններն էլ փնտրում են կասկածյալին, ով նրա ամուսինն է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի կնոջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Վարդան Խաչատուրյանն ու ոստիկանության Ավանի բաժանմունքի պետ Արտաշես Մուշեղյանը։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական խումբը։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Ավան վարչական շրջանի Դանիել Վարուժան թաղամասի շենքերից մեկի բակից և նա 30-ամյա Անահիտ Ս․-ն է։
Մինչ ոստիկաններն ու քննիչները հիվանդանոցում ճշտում էին դեպքի հանգամանքները, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 2-րդ գումատակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ, պարզել են դանակահարության վայրը, որտեղ նույն վաշտի պարեկ Արմենակ Գալստյանի, կրտսեր պարեկ Եղիշե Ալեքսանյանի կողմից կատարվել է սահմանազատում։
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, այս պահին այնտեղ զննություն են կատարում քննիչները ու մինչև նրանք դեպքի վայրում աշխատում են, ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ տուժածին դանակահարել է նրա 32-ամյա ամուսինը՝ Գարիկ Մ․-ն։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ ամուսնուն և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2143 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)