1057 դիտում
12:09 21-09-2023
Հայաստանի ներսում չպետք է լինեն թշնшմիներ, չպետք է լինի ատելությшն խոսք իրար նկատմամբ. Տիգրան Ավինյան
Սիրելի հայրենակիցներ: Անկախության տոնը յուրաքանչյուրիս համար ևս մեկ առիթ է՝ խորհելու մեր պետության անցած ճանապարհի, հաջողությունների, փորձությունների և մարտահրավերների մասին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«1991 թվականի այս օրը մեր ժողովուրդը քվեարկեց հանուն անկախ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանի։ Նման որոշում կայացնում է այն քաղաքացին, ով հավատով է լցված իր իսկ ուժերի նկատմամբ։ Անկախության 32-րդ տարեդարձը մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների համար ծանր և փորձություններով լի ժամանակահատվածում։ Վերջին օրերին Արցախի մեր հայրենակիցները անցնում են ծանրագույն ժամանակների միջով։ Այս իրադարձությունները ցույց են տալիս, որ ինչպես անցյալում, այնպես էլ հիմա մենք պարտավոր ենք ամրապնդել մեր ինքնիշխանությունն, անկախությունն ու ազատությունն, դիմակայել փորձություններին ու հնարավորինս նվազեցնել անվտանգային սպառնալիքները։ Մենք և միայն մենք կարող ենք դա անել։ Մեր թշնամիները ձեռք ձեռքի տված շարունակելու են մեր անկախության, մեր ինքնիշխանության դեմ պայքարը։ Այս պայքարում միայն մենք ենք մեր օգնականը, մեր անկախության և ինքնիշխանության երաշխավորը։ Առավել քան երբևէ բոլորիս այսօր անհրաժեշտ է միասնականություն և կայունություն։ Հայաստանի ներսում չպետք է լինեն թշնամիներ, չպետք է լինի ատելության խոսք իրար նկատմամբ, քանի որ դա պարարտ հող է ստեղծում արտաքին ուժերի համար, թուլացնելով մեր դիմադրողականությունը։Իմ խոնարհումն ու ցավակցությունն եմ հայտնում նրանց ընտանիքներին, որոնք ամենաթանկը՝ իրենց զավակների կյանքը չեն խնայել մեզ բոլորիս համար, ուստի և մենք պետք է լինենք նրանց կողքին։ Աստված մեզ և մեր երկրին պահապան»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
763 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
604 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
712 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված