Երևանում՝ քրեակատարողական հիմնարկում, 45-ամյա դատապարտյալ է մահացել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ սեպտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում։
Ժամը 14:15-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Արդարադատության նախարարության պահպանության ապահովման բաժնի աշխատակցից, ով հայտնել է որ քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալը մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը քրեակատարողական հիմնարկում հաշվառված դատապարտյալ 45-ամյա Արմեն Ս.-ն է։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։