211652_close_icon
views-count3017 դիտում article-date 19:39 25-12-2019

Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է հոգեբանների ընդունելություն՝ ՀՀ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարում է ընդունելություն՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետների (հոգեբան) թափուր 2 պաշտոնները զբաղեցնելու համար։ Վերոնշյալ պաշտոնները զբաղեցնելու համար անհրաժեշտ է հոգեբանություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և համապատասխան մասնագիտական աշխատանքային ստաժ։ Աշխատավարձը (ամսական միանվագ դրամական պարգևատրումով) կազմում է 206.210 ՀՀ դրամ։ Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին՝ ք. Երևան, Արշակունյաց 63, հեռ. 060 37 37 55, կամ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Չոբանքարա, հեռ. 060 47 22 24, (0231) 4 22 24։ [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր