211652_close_icon
views-count86977 դիտում article-date 19:24 22-09-2023

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Toyota-ն, Mazda-ն և 07-ը. կա 6 վիրավոր. պարեկները որոնում են վթարային իրավիճակ ստեղծած ու դեպքի վայրը լքած ավտոմեքենան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան Գյումրի ավտոճանապարհի 94 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են Toyota Camry և Mazda Tribute մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Մարալիկի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում կատարել հերթապահություն:

Վթարից հետո ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան էլ բախվել է վթարված ավտոմեքենաներից մեկին: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել, հեթապահություն են իրականացնում նույն վաշտի պարեկներ Արման Այվազյանն ու Արշակ Հարությունյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է: 

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Անիի բաժնի հերթապահ խուբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Վթարի մասին Ոստիկանության Անիի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Անիի և Արթիկի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Անիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի պատճառը եղել է սպիտակ գույնի Toyota Alphard մակնիշի ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն ու դեպքի վայրից ճողոպրելը։

3 ժամից ավելի է Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի քննիչները չեն բարեհաճել ժամանել դեպքի վայր, մինչդեռ ուրիշ ժամանակ թողնես կուրծք ծեծելով իրենց կպատռեն, թե մենք օպերատիվ ենք աշխատում։ Իսկ որ Շիրակի մարզի Անիի և Արթիկի քննիչների մասին քաղաքացիները լեգենդներ են պատմում, որ իրենց պետի հետ ատամհատիկին կրիա են քաշել, դա ապացուցվում է նման դեպքերում այդ քննիչներին ժամերով սպասելով։ Այս վթարի դեպքում նույնպես քննիչները արջաքուն են մտել։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 169+
169+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր