211652_close_icon
views-count47788 դիտում article-date 13:54 23-09-2023

Քաղաքացին ահազանգել է ոստիկանություն, որ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում իրեն ծեծի են ենթարկել, հնչեցրել հայհոյանքներ և խոշտանգել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ մայոր Սևան Քոչարյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն՝ սեպտեմբերի 19-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացու կողմից իր նկատմամբ խոշտանգում կատարելու փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացի Էդիկ Մ.-ն ոստիկանությունում հայտնել է, որ սեպտեմբերի 17-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները իրեն ավտոմեքենայով բերման են ենթարկել գծային բաժին, այնուհետև այդ ավտոմեքենայի վարորդը կտրուկ արգելակել է, ինչից հետո կոտրվել է իր քիթը, ապա ոստիկանության Զվարթնոցի բաժնի ծառայողները ծեծի են ենթարկել իրեն ու իր հասցեին հնչեցրել հայհոյանքներ:

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Զվարթնոցի քննչական բաժնում «խոշտանգում» հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ:

Լուսանկարում «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ «Լիմուզին» մականվամբ Սերգեյ Մանուկյանն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր