211652_close_icon
views-count18029 դիտում article-date 17:14 28-05-2016

Ինչո՞ւ է Հարությունը Զվարթնոց օդանավակայանի ժամանման սրահում հայհոյանքներ հնչեցրել

Հարություն Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Զվարթնոց օդանավակայանի ժամանման սրահում կազմակերպությունների աշխատանքային բնականոն գործունեությունը խաթարելու նպատակադրվածությամբ տևական ժամանակ բարձրաձայն տվել է անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ, որի կապակցությամբ Հ. Մանուչարյանին են մոտեցել ոստիկանության աշխատակիցներ, սակայն Մանուչարյանը չի կարողացել զսպել իրեն. Ոստիկանության հասցեին տվել է հայհոյանքներ, այդ ընթացքում ոտքով հարվածել է ժամանման սրահի դիմաց գտնվող ցուցանակին: Այսինքն, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր