211652_close_icon
views-count80639 դիտում article-date 11:17 24-09-2023

Էրեբունու ոստիկանությունում օպերատիվ տվյալները հավաստի էին․ հայտնաբերվել է «Սրբեմ-տանեմ մինչև վերջ» տարօրինակ մականվամբ 54-ամյա կինը, ով խնամակալի բնակարանից գողացել էր մի քանի միլիոն դրամ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով, տաք հետքերով ոչ միայն բացահայտել, այլ նաև հայտնաբերել են Երևանում առանձնապես խոշոր չափի գողություն կատարողին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էրեբունու ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի բնակիչ, 54-ամյա Անահիտ Ա․-ն, ով իր շրջապատում հայտնի է «Սրբեմ-տանեմ մինչև վերջ» տարօրինակ ու երկար մականվամբ, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի 77-ամյա խնամակալի բնակարանից գողացել է խոշոր չափի գումար։

Էրեբունու ոստիկանները սեպտեմբերի 21-ին Անահիտ Ա․-ին հայտնաբերում են, տեղափոխում ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ էլ կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացնում են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ գողացված գումարը եղել է 3 միլիոն 200 հազար դրամ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր