211652_close_icon

Երևան քաղաքի քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալները հավաստի էին․ «Range Rover»-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով

views-count13360 դիտում article-date 10:40 06-04-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ապրիլի 2-ին զենքի, ռազմամթերքի առգրավման դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են   ստացվել, որ Երևանի բնակիչ 37-ամյա Ավետիս Ժ․-ն իր մոտ ապօրինի  զենք, զինամթերք է պահում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները, Երևանի քրեական ոսստիկանության վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ, համագործակցելով  ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողների, բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ,  համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 2-ին Ավետիս Ժ․-ն Երևան քաղաքի Ամիրյան-Կողբացու փողոցների խաչմերուկի մոտ հայտնաբերվել է Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Մասիս Բ․-ի վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով, որից հետո   Ավետսի Ժ․-ն, Մասիս Բ․-ն և Երևանի բնակիչ 37-ամյա Սյուզաննա Ս․-ն ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և նշված մեքենայով հանդերձ տեղափոխվել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Գ․ Շամշյանի տեղեկություններով, արդեն ոստիկանությունում Ավետիս Ժ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, ինչպես նաև՝ 21սմ ընդհանուր և 9.5 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք ինչպես նաև ձերբակալված անձինք ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր