211652_close_icon

Դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ հույս ենք դրել, հայ ժողովրդի անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել. Փաշինյան

views-count1420 դիտում article-date 12:25 24-09-2023
Եթե ԼՂ բնակիչների իրավունքների, անվտանգության երաշխավորմանն ուղղված ջանքերն արդյունք չտան, Կառավարությունը ԼՂ մեր քույրերին ու եղբայրներին ամենայն հոգատարությամբ կընդունի Հայաստանում. այս մասին իր ուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է Tert.am-ը:

Նա ընդգծել է, որ եթե ԼՂ հայերի՝ իրենց տներում ապրելու իրական պայմաններ և էթնիկ զտումներից պաշտպանության գործուն մեխանիզմներ չստեղծվեն, հավանականությունը, որ ԼՂ հայերը միակ միջոց կտեսնեն հեռացումը իրենց հայրենիքից չափազանց մեծանում է:

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ն իր դաշնակցային պարտավորություններից երբեք չի հրաժարվել և դաշնակիցներին երբեք չի դավաճանել:

«Իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ անվտանգության այն համակարգերը և այն դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ մենք հույս ենք դրել, մեր խոցելիություններն ի ցույց դնելու և հայ ժողովրդի անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել: Մենք ձեռնարկելու ենք բոլոր միջոցները մեր անկախությունը պահպանելու համար։ Անհրաժեշտ է վերափոխել, լրացնել ՀՀ արտաքին և ներքին անվտանգության գործիքները։ Մենք այս շարքում ենք դիտարկում ոչ միայն բանակի և անվտանգության ուժերի բարեփոխումները, այլև 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի դե յուրե արձանագրումը, որով Խորհրդային Հայաստանի վարչական սահամնները դե յուրե ձևակերպվում են որպես ՀՀ սահմաներ», - ասել է նա:

Փաշինյանի խոսքով՝ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ինքն ընտրի՝ անկախության, թե ծայրագավառ դառնալու կողմնակից է։

Նմանատիպ նյութեր