937 դիտում
12:49 25-09-2023
Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր․ «Հետք»
Կապանի «Սյունիք» օդանավակայանը Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի կողմից (IATA) եռանիշ կոդ է ստացել՝ YUK, ինչը նշանակում է, որ այն կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր: Մինչ այս «Սյունիքն» արդեն ստացել էր Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO, կառույց է ՄԱԿ-ի համակարգում) քառանիշ կոդ՝ UDCK, ինչը նրան իրավունք էր տալիս սպասարկել միջազգային ոչ կանոնավոր (չարտերային, սեզոնային) չվերթեր, գրում է «Հետքը»:
Հատկանշական է, որ «Սյունիքը» ՀՀ ընդամենը երրորդ օդանավակայանն է, որն ունի IATA-ի կոդ:
«Զվարթնոց» (Երեւան) – EVN (IATA), UDYZ (ICAO)
«Շիրակ» (Գյումրի) – LWN (IATA), UDSG (ICAO)
«Սյունիք» (Կապան) – YUK (IATA), UDCK (ICAO)
«Էրեբունի» (Երեւան) – UDYE (ICAO)
«Ստեփանավան» (Ստեփանավան/Տաշիր) – UDLS (ICAO), ներկայում չի շահագործվում:
Չնայած ֆորմալ առումով Սյունիքի մարզկենտրոնն այսուհետ կարող է ընդունել կանոնավոր եւ ոչ կանոնավոր միջազգային չվերթեր, իրականությունն այն է, որ Կապանի օդանավակայանը ներկայում սպասարկում է միայն ներքին չվերթ՝ Երեւան-Կապան-Երեւան:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
1512 դիտում
11:08 28-06-2022
FLYONE ARMENIA-ն կանոնավոր ուղիղ չվերթեր կիրականացնի Երևան - Սանկտ Պետերբուրգ - Երևան երթուղով
1929 դիտում
12:35 09-09-2014
Դուբայի օդանավակայանը կարող է դառնալ աշխարհի խոշորագույն օդանավակայանը
Այս բաժնից
691 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
709 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»