36090 դիտում
18:19 26-09-2023
Ավտովթար Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են Toyota Camry-ն ու Nissan Tiida-ն. ճանապարհը երկկողմանի փակվել է. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Լևոն Թ.-ի վարած Nissan Tiida մակնիշի և Երևանի բնակիչ 30-ամյա Պավլիկ Հ.-ի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Նուշիկ Վարդանյանն ու կրտսեր պարեկ Թոռնիկ Ղուկասյանը:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+