211652_close_icon
views-count991 դիտում article-date 20:22 27-09-2023

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին X-ի միկրոբլոգում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:

«Ես զրուցել եմ իմ հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանր իրավիճակը։ Պետք է հարգել ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը. ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, և մարդասիրական հասանելիությունը պետք է տրամադրվի։ Կանադան պատրաստ է աջակցել»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր