211652_close_icon
views-count970 դիտում article-date 22:58 27-09-2023

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը առցանց հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության թեմակալ առաջնորդների հետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը առցանց հանդիպում է ունեցել  Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության թեմակալ առաջնորդների հետ: Այս մասին հայտնում են Կիլիկիայի կաթողիկոսարանից:

Հանդիպման օրակարգի գլխավոր հարցը Արցախի ժողովրդին զորակցությունն էր:

Նորին Ս. Օծությունը թելադրել է առաջնորդներին եւ թեմի իշխանություններին

Ա) Առաջիկայ Կիրակի, 1 Հոկտեմբերը նկատել Արցախի զօրակցության օր՝ հոգեհանգիստ կատարելով Արցախի նահատակների հոգիների, ինչպես նաեւ աղոթել հիվանդների շուտափույթ ապաքինման եւ ընդհանրապես տագնապի մեջ գտնվող մեր զավակների բարօրութեան համար:

Բ) Գործնապես մասնակից դառնալ ի խնդիր Արցախի մեր ժողովրդին անվտանգության եւ իրավունքների պաշտպանության տեղի ունենալիք ցոյցերի եւ հրապարակային այլ նախաձեռնություններին:

Գ) Օժանդակել Արցախի մեր զավակներին ընկերային-տնտեսական կարիքներին՝ թէ՛ Արցախի եւ թե Հայաստանի մեջ:

Նմանատիպ նյութեր