1300 դիտում
09:40 28-09-2023
Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն՝ կադաստրի կոմիտեի Շիրակի տարածքային ստորաբաժանումում․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ախուրյանի քննչական բաժնում ՀՀ կադաստրի կոմիտեի Շիրակի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիք կամ անփութություն դրսևորելու փաստի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, գրում է Aravot.am-ը:
Կադաստրի աշխատակիցների դեմ հաղորդում է ներկայացրել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Իշխան Վանոյանը՝ նրանց կասկածելով օրենքները չիմանալու կամ պաշտոնեական կեղծիք կամ անփութություն դրսևորելու մեջ։ Ըստ փաստաբանի հաղորդման․ «Շիրակի մարզի Ազատան բնակավայրի բնակչուհի Դ․Ու․-ն 2020թ. հունիսի 22-ին ընդունել է այդ նույն թվականին մահացած մոր՝ Վ․ Ու․-ին պատկանող Շիրակի մարզի Ազատան բնակավայրում գտնվող անշարժ գույքի ժառանգությունը և ըստ օրենքի՝ ժառանգության վկայագիրը ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի Շիրակի տարածքային ստորաբաժանում՝ սեփականության իրավունքի պետական գրանցման համար։ Սակայն 2022թ. հուլիսի 1-ին որոշում է կայացվել․ կասեցվել է սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Կադաստրի կոմիտեի Շիրակի տարածքային ստորաբաժանումից պատճառաբանել են, որ 1992թ. ապրիլի 3-ի Շիրակի մարզի Ազատան համայնքի սեփականաշնորհման հանձնաժողովի թիվ 2 որոշմամբ՝ բարեփոխումներից օգտվել են Վ.Ու․-ն, Դ.Ու․-ն, Ս․ Ու․-ն / մահացել է 2006թ-ին/ և Լ․ Ու․-ն / մահացել է 1993թ․-ին/ և ժառանգության իրավունքի վկայագրում որպես ժառանգական գույք նշված են ենթակա օբյեկտների 1/3 մասը: ՀՀ կադաստրի կոմիտեի Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցները իր վստահորդից պահանջել են փաստաթղթեր, որոնք հնարավոր չեն եղել ներկայացնել և սեփականության իրավունքի պետական գրանցումը մերժվելու փոխարեն որոշում է կայացվել այն կասեցնել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
2031 դիտում
16:40 23-09-2016
Ավարտվել է 2 սպաների կողմից պաշտոնեական կեղծիք և անփութություն կատարելու վերաբերյալ քրգործի նախաքննությունը
Այս բաժնից
415 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
541 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
991 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը