211652_close_icon
views-count1372 դիտում article-date 23:47 28-09-2023

Եվրախորհրդարանը կքննարկի ԼՂ-ի վրա հարձшկման համար Ադրբեջшնին դատապարտող բանաձև

Եվրախորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում պատրաստվում են դատապարտել Ադրբեջանի վերջին չարդարացված հարձակումը։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Եվրոպական խորհրդարանի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ հոկտեմբերի 3-ին Եվրոպական խորհրդարանը կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը՝ Ադրբեջանի հարձակումից հետո:

Բացի այդ նշվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին հարձակումը հանգեցրել է իրենց տներից էթնիկ հայերի զանգվածային արտագաղթի: Հիշատակում կա այն մասին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես զգուշացրել էր ԼՂ-ում էթնիկ զտումների մասին:

Դեբատը կանցկացվի հոկտեմբերի 3-ին ԵՄ խորհրդում Իսպանիայի նախագահության և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձևի քվեարկությունը կկայանա հոկտեմբերի 5-ին:

Նմանատիպ նյութեր